1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գիտնականները պատմել են անոթների վրա շաքարի կործանարար ազդեցության մասին

Գիտնականները պատմել են անոթների վրա շաքարի կործանարար ազդեցության մասին
 ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շաքարի չափից դուրս գործածումը բացասաբար Է ազդում արյունատար համակարգի վրա եւ կարող Է հանգեցնել ներքնին օրգանների աշխատանքի խանգարման: Այս եզրակացությանն են հանգել Կոպենհագենի համալսարանի սննդագետները, նրանց աշխատանքը հրապարակել Է The Copenhagen Post-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտությանը մասնակցել են տղամարդիկ, որոնք օրական 225 գրամ շաքար են գործածել երկու շաբաթվա ընթացքում: Գիտափորձի սկզբում եւ վերջում բժիշկները կամավորների մոտ չափել են ոտքերի արյան մատակարարման մակարդակը:

Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ վերջույթներում արյան ստացումը 17 տոկոսով նվազել Է: Ըստ որում սննդագետները համոզված են, որ արյան անբավարար առհոսքից նաեւ տուժում են կարեւոր ներքին օրգանները՝ ինչպես ուղեղը եւ սիրտը: Բժիշկներն ընդգծում են, որ չափազանց կարեւոր Է հետեւել, թե մարդն ինչ Է ուտում եւ խմում: «Ժամանակ առ ժամանակ կես լիտր կոլան ձեզ ոչ մի վնաս Էլ չի հասցնի, եթե դուք առողջ սնունդ եք գործածում եւ հավասարակշռված սննդակարգ ունեք»,- ասում Է հետազոտության համահեղինակ Յուլվա Հելսթենը:

«Սակայն, եթե դուք չարաշահեք շաքարը, ինչպես մեր փորձարկվողները, 14 օրվա ընթացքում ձեր արյան շրջանառությունը կհամապատասխանի այն բանին, ինչ մենք տեսնում ենք 65-ից բարձր տարիքի որոշ տղամարդկանց մոտ»,- ընդգծել Է պրոֆեսորը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]