Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

8,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ

8,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 8,2 մագնիտուդով երկրաշարժ Է հունվարի 23-ին տեղի ունեցել ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգի ափերի մոտ, ցունամիի սպառնալիք Է հայտարարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Ծառայությունը նախ հայտնել Է, որ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել Է 8,0, սակայն ավելի ուշ գնահատականը բարձրացվել Է մինչեւ 8,2:

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Ալյասկայի ծոցում՝ Կադյակ քաղաքից 278 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում: Օջախը 19 կիլոմետր խորության վրա Էր:

Ինչպես հայտնել Է Ցունամիների նախազգուշացման ամերիկյան ազգային կենտրոնը, ցունամիի սպառնալիք Է հայտարարված ԱՄՆ-ի Ալյասկայի, Վաշինգտոնի եւ Հավայիի նահանգների, Կանադայի խաղաղօվկիանոսյան ափի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]