Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի նախագահը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին

Արցախի նախագահը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի 
նիստին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2018 թվականի անելիքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2017 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2018 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահ Սահակյանը 2017 թվականին ոլորտում իրականացված աշխատանքները, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար՝ նշելով, որ դրանց արդյունքները տեսանելի են:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ ներկայացված առաջադրանքները կարեւոր են եւ պահանջելու են ամենօրյա համակարգված, քրտնաջան աշխատանք հրամանատարական կազմի բոլոր օղակների կողմից:

«Համոզված եմ, որ մեր բանակը, ինչպես միշտ, ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջեւ դրված խնդիրները: Պետությունն իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել բանակաշինության ոլորտը, կանի հնարավոր ամեն ինչ զինված ուժերի մարտունակությունը բարձր պահելու, զինծառայողների սոցիալական հարցերը լուծելու ուղղությամբ»,-նշել է երկրի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]