Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ալեքսանդր Իսկանդարյանը խորհրդարանում չի տեսնում այնպիսի ուժի, որը կարող է ընդդիմանալ Արմեն Սարգսյանի թեկնածությանը      

Ալեքսանդր Իսկանդարյանը խորհրդարանում չի տեսնում այնպիսի ուժի, որը կարող է 
ընդդիմանալ Արմեն Սարգսյանի թեկնածությանը

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ  Հայաստանի հանրապետական կուսակցության առաջադրած  նախագահի թեկնածու, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, կդառնա ՀՀ նախագահ առաջին իսկ փուլից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքագետն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ուժերը, որոնք ի վիճակի են ընդդիմանալ այս թեկնածությանը, գոյություն չունեն այժմյան խորհրդարանում»,-ասաց նա:

Քաղաքագետը հիշեցրեց, որ նախագահի պաշտոնը, իհարկե, քաղաքական բնույթի է, սակայն առաջիկա նախագահի գործառույթները կլինեն զուտ ներկայացուցչական:

«Այն գործառույթները, որ կունենա նոր նախագահը, կլինեն անհամեմատելի նախկին երեք նախագահների գործառույթների հետ: Այս առումով անվանել Արմեն Սարգսյանին 4-րդ նախագահ կարելի է միայն ֆորմալ հարթության վրա: Չորրորդ նախագահի գործառույթները կլինեն ներկայացուցչական, այսինքն՝ քաղաքական իշխանությունը նրա ձեռքերում չի լինի: Սակայն այն պարտականություններին, որոնք պետք է կատարի չորրորդ նախագահը, կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը  միանշանակ համապատասխանում է»,-ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ է խնդրել քաղաքական ուժերի, Արցախի ղեկավարության և Սփյուռքի կառույցների հետ հանդիպումներ ունենալու և որոշում կայացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]