Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերբիային թույլ չեն տա անդամակցել ԵՄ-ին առանց Կոսովոյի հետ սահմանների հարցի լուծման. Վուչիչ

Սերբիային թույլ չեն տա անդամակցել ԵՄ-ին առանց Կոսովոյի հետ սահմանների հարցի լուծման. Վուչիչ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիային թույլ չեն տա անդամակցել Եվրամիությանը առանց Կոսովոյի չճանաչված հանրապետության հետ սահմանների հարցը լուծելու: Այդ մասին Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հունվարի 23-ին հայտարարել Է HAPPYTV հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սերբիային թույլ չեն տա անդամակցել ԵՄ-ին առանց սահմանների հարցի հստակ լուծման: Թե մենք այն ինչպես կլուծենք, այլ խնդիր Է: Ցանկանում ենք արդյոք այն լուծել: Ժողովուրդը, անկասկած, հանրաքվեում պետք Է ասի՝ ինչ Է մտածում այդ մասին»,-հայտարարել Է Սերբիայի ղեկավարը:

Վուչիչը հիշեցրել Է օտարերկրացի դիվանագետներից մեկի վերջերս արած արտահայտությունը, ով հայտարարել Է, թեր Սերբիան պետք Է իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ կնքի Կոսովոյի հետ, որը նախատեսում Է սահմանների հարցի լուծում: Այդ կապակցությամբ նախագահն ասել Է, որ խույս չի տալու նման համաձայնագրից, քանի որ դա «չարյաց փոքրագույնն Է, որովհետեւ լավ լուծում չկա»: Նա հավելել Է, որ «երկու կամ երկուսուկես ամիս հետո կասի՝ ինչ Է մտածում այդ հարցի վերաբերյալ», իսկ եթե ժողովուրդն այն չպաշտպանի, ապա «դա կլինի իր քաղաքականության պարտությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]