1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քրդերն ու Էրդողանի կողմնակիցները ծեծկռտուք են սարքել Հաննովերի օդանավակայանում

Քրդերն ու Էրդողանի կողմնակիցները ծեծկռտուք են սարքել Հաննովերի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Հաննովեր-Լանգենհագեն օդանավակայանում ծեծկռտուք են սարքել քուրդ ցուցարարներն ու թուրք ուղեւորները, երկու հոգի թեթեւ վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի ոստիկանությունը:

Տուրուդմփոցը հունվարի 22-ի երեկոյան տեղի Է ունեցել թերմինալ B-ում: Քրդերն այնտեղ հանպատրաստից ցույց Էին կազմակերպել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ:

Ինչպես նշում Է Hannoversche Allgemeine թերթը, նրանք մեղադրանքներ Էին հնչեցնում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին: Ի պատասխան թուրք ուղեւորները, որոնք սպասում Էին դեպի Ստամբուլ չվերթին, հարձակվել են նրանց վրա:

Նախնական տվյալներով՝ տեղում գտնվում Էր շուրջ 180 մարդ: Ոստիկանները հարկադրված են եղել պղպեղագազ կիրառել ծեծկռտուքի քսան մասնակիցների դեմ իրադրությունը վերահսկողության տակ առնելու համար:

Ուժայինները հետաքննություն են սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]