Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մինի Մաուսն անվանական աստղ Է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

Մինի Մաուսն անվանական աստղ Է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ստուդիայի մուլտհերոս Մինի Մաուսը սեփական աստղն ունի Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հանդեսը:

Մինին, որի 90-ամյակը «լրանում Է» 2018 թվականին, պարգեւ Է ստացել Միկիից հետո 40 տարի անց, որն աստղի արժանացած առաջին մուլտիպլիկացիոն հերոսն Է: Անվանական աստղերի արժանացած մյուս հերոսներն են՝ Բագզ Բանին, Դոնալդ Դաքը, Վուդի Վուդփեքերը, Սպիտակաձյունիկը, Վինի-Թուխը, Սիմփսոնները եւ մի շարք այլ հերոսներ: Առաջին անգամ Մինի Մաուսն Էկրաններին հայտնվել Է 1928 թվականին Disney ստուդիայի «Վիլլի շոգեքարշիկը» առաջին հնչուն մուլտֆիլմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]