Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում աշխատավարձերն ու կենսաթոշակներն ավելի բարձր են, քան Վրաստանում և Ադրբեջանում. Ջավադյան

Հայաստանում աշխատավարձերն ու կենսաթոշակներն ավելի բարձր են, քան 
Վրաստանում և Ադրբեջանում. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում միջին և նվազագույն աշխատավարձերի և կենսաթոշակների առումով վիճակն ավելի լավ է, քան Վրաստանում ու Ադրբեջանում: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին:

«Թե Վրաստանի, թե Ադրբեջանի համեմատ մեր միջին և նվազագույն աշխատավարձերն ու կենսաթոշակներն ավելի բարձր են: Վստահեցնում եմ, որ բոլոր այս ցուցանիշներով մենք բարձր ենք: Դրա մասին են վկայում Համաշխարհային բանկի, Առևտրի միջազգային հիմնադրամի, այդ երկրների վիճակագրական ծառայությունների տվյալները և մյուս բաց աղբյուրները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արթուր Ջավադյանը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը վստահեցրեց, որ Հայաստանում և Ադրբեջանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն այս պահին գրեթե նույն մակարդակի վրա են, տարբերությունը շատ փոքր է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]