Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը ապրիլի 17-ն է. պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը

ՀՀ հաջորդ վարչապետի ընտրության օրը ապրիլի 17-ն է. պարզաբանում է Արփինե 
Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխանախագահ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, թե Սահամանադրության փոփոխություններով նախատեսված նոր կարգով երբ է կայանալու ՀՀ վարչապետի ընտրությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում կատարվել են փոփոխություններ, որի համաձայն այն դեպքում, երբ վարչապետին պետք է ընտրի Ազգային ժողովը, վարչապետի ընտրության օրը քննարկվում է Ազգային ժողովի նիստում՝ խմբակցությունների կողմից վարչապետի թեկնածուների առաջադրման հաջորդող օրը:

«Եթե այդ օրը չեն անցկացվում Ազգային ժողովի հերթական նիստեր, ապա վարչապետի ընտրության օրվա հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այդ մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը: Այս փոփոխությունն  ուժի մեջ կմտնի ապրիլին և ապրիլի 17-ին ժամը 12:00-ին հատուկ նիստում Ազգային ժողովը կընտրի վարչապետին»,- պարզաբանեց Արփինե Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]