Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փարիզի քաղաքապետարանը հստակեցնում է Հայկական հիշողության և մշակույթի տան կառուցման վայրը

Փարիզի քաղաքապետարանը հստակեցնում է Հայկական հիշողության և մշակույթի տան 
կառուցման վայրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն իրավունք ունի ապրելու իր պատմության լիակատար ճանաչմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Անն Իդալգոն Փարիզի քաղաքապետարանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հյուրընկալության ժամանակ:

«Կցանկանայի նշել, որ ձեր երկիրը լիակատար իրավունք ունի անվտանգության ու խաղաղության մեջ բնակվելու, լիակատար իրավունք ունի ապրելու իր պատմության ճանաչմամբ, առանց իր հարևանների կողմից սպառնալիքների, առանց իր սահմաններին մարդկանց կյանքերի սպառնալիքների: Այդ իրավունքը մենք վերահաստատում ու պաշտպանում ենք»,- ընդգծել է Փարիզի քաղաքապետը:

Իդալգոն շեշտել է, որ Հայոց ցեղասպանության հիշատակումը պատմական ճշմարտության հիշատակում է, իսկ դրա ժխտումը՝ բարոյական հանցանք: «Դա մի բան է, որը պետք է քրեականացվի և այդ պայքարը մենք տանում ենք միասին»,- նշել է Փարիզի քաղաքապետը:

Անդրադառնալով Փարիզի հայ համայնքին՝ Իդալգոն նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում Փարիզում Հայկական հիշողության և մշակույթի տան ստեղծման ուղղությամբ: քաղաքապետի փոխանցմամբ՝ այժմ հստակեցվում է այդ կառույցի վայրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]