Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վարշավայի Արքեպիսկոպոս Կարդինալ Կազիմիր Նիչի հետ

Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վարշավայի Արքեպիսկոպոս Կարդինալ Կազիմիր Նիչի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հունվարի 19-ին հանդիպեց Վարշավայի Արքեպիսկոպոս, Լեհաստանի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ, Նորին Սրբություն Կարդինալ Կազիմիր Նիչի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեհաստանի հայ համայնքին առնչվող հարցերին, որի ընթացքում դեսպան Ղազարյանը Կարդինալին տեղեկություններ ներկայացրեց 2017թ. ընթացքում հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի շրջանակներում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների և միջոցառումների մասին: 

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը՝ հիշատակելով Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ և Ֆրանցիսկոս Պապերի այցելությունները Հայաստան, որոնք կարող են օրինակելի լինել Լեհաստանում ապրող բոլոր քրիստոնյաների համար` նրանց հետքերով առաջին քրիստոնեական երկիր ուխտագնացություններ կատարելու նպատակով:

Հունվարի 21-ին Վարշավայի կենտրոնում գտնվող Դոմինիկյան եկեղեցում Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախաձեռնությամբ, Հայ Կաթողիկե Եկեղեցու Վարշավայի և կենտրոնական Լեհաստանի հոգևոր հովիվ, Յուզեֆ Նաումովիչի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին Վարշավայի Արքեպիսկոպոս, Լեհաստանի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ, Նորին Սրբություն Կարդինալ Կազիմիր Նիչի կողմից օծվեցին եկեղեցու պատին փակցված Հայազգի անվանի գործիչ Հոկոբ (Յակուբ) Մինասովիչի և նրա տիկնոջ տապանաքարերի՝ 17-րդ դարի վաղեմության արձանագրությունները: Արարողությանը մասնակցեց նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]