Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային արխիվը պատրաստում է Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված հրատարակություն

Հայաստանի ազգային արխիվը պատրաստում է Հայրենական Մեծ պատերազմի 
մասնակիցներին նվիրված հրատարակություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինվորական կոմիսարիատները Հայաստանի ազգային արխիվին կտրամադրեն 1941-1945 թվականին վերաբերող բոլոր նյութերը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

«Այդ նյութերի հիման վրա լույս է ընծայվելու «Հիշատակի գիրք» հրատարակությունը, որում ներկայացվելու է Խորհրդային Հայաստանից 1941-1945 թվականերին պատերազմ զորակոչվածների, պատերազմից վերադարձածների, զոհվածների, անհետ կորածների, գերիների մասին տվյալներ: Ներկայացվելու են առանց բացառության, կապ չունի տվյալ անձն ինչ ազգության է, եթե Խորհրդային Հայաստանում է ապրել, ապա ներկայացվելու է»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:

2020 թվականին նշվելու է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակը: Այս գիրքը լույս է տեսնելու 2020 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]