1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱՏՄ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի հետ արտոնյալ ռեժիմների շնորհիվ Հայաստանը գրավիչ է արտահանողների համար. Կարեն Կարապետյան

 ԵԱՏՄ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իրանի հետ արտոնյալ ռեժիմների շնորհիվ Հայաստանը գրավիչ 
է արտահանողների համար. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ և ԵՄ-ի հետ ունենալով մաքսային արտոնյալներ ռեժիմներ, Իրանի հետ ընդհանուր սահման, ինչպես նաև գրավիչ ներդրումային և գործարար միջավայր, Իրանի հետ սահմանին ԱՏԳ-ի առկայությամբ կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել արտահանմանն ուղղված արտադրությունների համար: «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի առավելություններ կարող է Հայաստանը ներկայացնել ռուսական ընկերություններին՝ հաշվի առնելով երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը, ԵՄ-ի հետ առևտրային արտոնությունները և Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու բացումը:  

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այսօր Հայաստանն ունի զարգացող տնտեսություն, որն արձագանքում է հաճախ տեղի ունեցող համաշխարհային փոփոխություններին: «2017 թվականի վերջնական տվյալները կհրապարակվեն այս ամսվա վերջին, սակայն արդեն հիմա կարող եմ վստահորեն նշել, որ տնտեսական աճը կլինի ավելին, քան մենք ենթադրում էինք 2016 թվականին: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա նրա տրամաբանությունը մեզ համար շատ հասկանալի է և պրագմատիկ: Եվրասիական ինտեգրացիոն ծրագիրն ընդլայնել է մեր տնտեսական սահմանները՝ ստեղծելով հզոր, գրեթե 180 միլիոնանոց շուկա առանց մաքսային սահմանների: ԵԱՏՄ շրջանակում ինտենսիվորեն մշակվում են Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության հարցեր: Բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը թույլ կտա Հայաստանին ռուս ներդրողների համար դառնալ առաջնային հարթակ՝ նոր շուկաներ մուտք ունենալու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է ՀՀ վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ-ն առևտրի արտոնյալ ռեժիմ ունի ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի հետ, այսպես ասած GSP: Նաև Հայաստանը հանդիսանում է աշխարհի 10 երկրներից մեկը, որն օգտվում է Եվրամիության GSP+ համընդհանուր արտոնությունների համակարգից, որը թույլ է տալիս մեր երկրում արտադրված 6400 անուն ապրանքներն արտահանել ԵՄ՝ արտոնյալ պայմաններով:

«2018 թվականի հունվարից Հայաստանը դարձել է REX համակարգի անդամ: Դա նշանակում է, որ 2018-ից սկսած մեկ անգամ գրանցվելով էլեկտրոնային համակարգում՝ այլևս պարտադրված չեն լինի ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակի համար ստանալ ծագման վկայականներ և կկարողանան արտահանել ԵՄ՝ օգտվելով ոչ միայն զրոյական մաքսատուրքերից, այլ նաև ավելի քիչ գումար ծախսել վկայականների համար»,- ավելացրել է Կարեն Կարապետյանը:

Նշելով, որ նախորդ տարեվերջին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, սկսել է գործել ազատ տնտեսական գոտին՝ վարչապետը կարծիք է հայտնել, որ նշված ԱՏԳ-ն ռուսական բիզնեսի և կապիտալի համար հանդիսանում է լավ հարթակ, որը հետաքրքրություն ունի Իրանում: «Այդ համատեքստում, մենք շատ բաց ենք  և պատրաստ ենք համագործակցել ոչ միայն ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի տեղակայման շրջանակում, այլ նաև համատեղ ներդրումային համագործակցության: ԱՏԳ-ն միտված է արտահանման ծավալների աճին նպաստելուն և նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև կայուն տնտեսական զարգացման ապահովմանը՝ արտասահմանյան ուղիղ ներդրումների ինտեգրման և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով: ԱՏԳ-ն հանդիսանալով ԵԱՏՄ-ի և Իրանի միջև միակ ցամաքային սահմանը՝ թույլ է տալիս օգտվել իրանական 80 միլիոնանոց շուկայի հնարավորություններից, ստեղծելով հիմքեր՝ համատեղ ձեռնարկությունների ձևավորման համար: ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ ռուս ձեռնարկատերերը, կարող են օգտվել ազատ տնտեսական գոտու հնարավորություններից և ապրանքների խոշոր խմբաքանակներ արտահանել Իրան, իսկ իրանական կողմն արտոնյալ պայմաններով արտահանել իր ապրանքները ԵԱՏՄ և այլ երկրներ: Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ և ԵՄ-ի հետ ունենալով մաքսային արտոնյալ ռեժիմներ, Իրանի հետ ընդհանուր սահման, ինչպես նաև գրավիչ ներդրումային և գործարար միջավայր, Իրանի հետ սահմանին ԱՏԳ-ի առկայությամբ կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել արտահանմանն ուղղված արդյունաբերության համար՝ Հայաստանի առևտրային լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար՝ հիմնված նրա աշխարհագրական դիրքով»,- նշել է ՀՀ վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]