Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էդիկ Մինասյանի կարծիքով՝ Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է

Էդիկ Մինասյանի կարծիքով՝ Հայոց ազգային բանակը Մայիսյան հերոսամարտերի 
հաղթանակի արդյունքն է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Մայիսյան հերոսամարտերի անկախ պետականություն և Ազգային բանակ ունենալը հայ ժողովրդի համար դժվար կլիներ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց պատմաբան Էդիկ Մինասյանը:

«Մայիսյան հերոսամարտերը վճռորոշ դեր են կատարել հայ ժողովրդի կյանքում: Հերոսամարտերի առաջին կարևոր խորհուրդն այն է, որ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը հաղթանակի ակնկալիքով մի բռունցք դարձավ, համախմբվեց և հաղթեց: Այդ ժամանակ շինականն ու հոգևորականը համատեղ էին գործում, և հաղթական մարտը ցույց տվեց, որ միասնության դեպքում կարող ենք հաղթել ցանկացած թշնամու: Երկրորդը ազգային բանակ ունենալու խորհուրդն էր, որը խիստ կարևորվում էր: Ազգային բանակի միասնությունը Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի արդյունքն է»,-ասաց Մինասյանը:

Երրորդ կարևոր խորհուրդը Հայոց պետականության վերականգնման գաղափարն էր: Եթե չլինեին Մայիսյան հաղթանակները, չէր լինի նաև անկախ պետականությունը: «Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հաղթանակ չտանելու դեպքում Առաջին հանրապետությունը չէր ստեղծվի»,-ասաց Մինասյանը:

Պատմաբանի կարծիքով՝ Մայիսյան հերոսամարտերը հայրենասիրական մեծ դաս են, որոնք ոգևորիչ դեր են խաղացել մեր հետագա պատմության կերտման համար:

2018-ին լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը: Այդ առիթով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]