Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանի զինված ուժերը վարժանքներ են սկսել Օրմուզի նեղուցի շրջանում

Իրանի զինված ուժերը վարժանքներ են սկսել Օրմուզի նեղուցի շրջանում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերը երկօրյա վարժանքներ են սկսել ռազմավարական տեսակետից կարեւոր Օրմուզի նեղուցից ոչ հեռու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի զինվորականների կայքում զետեղված հաղորդագրության մեջ: «Այդ վարժանքների նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հմտությունների կատարելագործումն Է ու մարտական ոգու բարձրացումը, փորձի փոխանցումը վարժանքներին մասնակցող երիտասարդ սերնդին, ստացած տակտիկական առաջադրանքների գնահատումը…»,- հայտարարել Է փոխծովակալ Հաբիբուլա Սայարին:

«Մոհամադ Ռասուլալլահ-5» (Ալլահի Մուհամեդ մարգարե-5») անվանումը կրող վարժանքները հունվարի 22-ին սկսվել են Իրանի հարավում եւ հարավ-արեւելքում՝ Մեքրանի առափնյա գոտում եւ Օրմուզի նեղուցում, ռազմածովային, ռազմաօդային ուժերի, ինչպես նաեւ ցամաքային զորքերի մասնակցությամբ:

Զորավարժություններն անցկացվում են Օրմուզի նեղուցից ոչ հեռու, որը տարածաշրջանից նավթի փոխադրման հանգուցային երթուղիներից մեկն Է: Բացի այդ, Օրմուզի նեղուցում մինչեւ վերջին ժամանակներս միջադեպեր Էին տեղի ունենում Իրանի ռազմանավերի եւ ամերիկյան նավատորմի մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]