Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Մեդվեդեւը նշել Է դաշնակահար Տիգրան Ալիխանյանի առանձնահատուկ երաժշտական տաղանդը


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Ալիխանյանին շնորհավորել Է 75-ամյա հոբելյանի առթիվ: Շնորհավորական հեռագրի տեքստը հունվարի 22-ին հրապարակված Է նախարարների կաբինետի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դուք օժտված եք առանձնահատուկ երաժշտական ձիրքով, կարողանում եք հանդես գալ դասական եւ ժամանակակից դաշնամուրային ստեղծագործությունների տպավորիչ մեկնաբանություններով: Ձեր կատարմամբ Բեթհովենի, Շուբերտի, Չայկովսկու, Ստրավինսկու եւ Շոստակովիչի ստեղծագործությունները խորապես հուզում եւ զմայլում են միլիոնավոր մարդկանց: Ձեր մեջ զարմանալի կերպով միահյուսված են երաժշտի եւ մանկավարժի տաղանդը»,-ասված Է, մասնավորապես, վարչապետի շնորհավորանքում:

Տիգրան Ալիխանյանը դաշնակահար Է, մանկավարժ, պրոֆեսոր, 1971 թվականից դասավանդում Է Մոսկվայի կոնսերվատորիայի կամերային անսամբլի եւ քառյակի ամբիոնում, 1992 թվականից ամբիոնի վարիչն Է: 2005-2009 թվականներին զբաղեցրել Է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:

Հավելենք, որ Տիգրան Ալիխանյանը հայտնի ֆիզիկոս Աբրահամ Ալիխանյանի որդին Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ