Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում

Վահրամ Բաղդասարյանը Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշում է, որ Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ դեռ երկու տարի առաջ նախընտրական և հետընտրական շրջանում իրենք հայտարարել են, որ հարկային դաշտում արհեստական քաղաքականություն չի իրականացվելու, նախընտրական շրջանում դուրեկան բյուջե կամ ծրագիր չեն ներկայացնելու՝ հանրության ձայները շահելու համար: «Հետընտրական շրջանում իրավիճակը նույնը պետք է լինի: Մենք ռեալ գնահատում ենք մեր հնարավորությունները, ռեսուրսները: Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, թե ինչպես անենք, որպեսզի կարողանանք արտաքին պարտքը մարելուն զուգահեռ բարձրացնել թոշակները և աշխատավարձերը: Իսկ հարկերը իջեցնելով, ինչպես պահանջում են մեր որոշ գործընկերներ, նման քաղաքականություն իրականացնել հնարավոր չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Միևնույն ժամանակ, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ հանրության որոշ հատվածի մոտ դժգոհությունների և հուզումների առկայության պարագայում իրենք պարտավորվում են տանել բացատրական աշխատանքներ: «Մենք հունվարի 23-ին կազմակերպում ենք լայնածավալ խորհրդարանական լսումներ, որպեսզի այդ հարցերի պատասխանները տանք: Եթե դուք ուշադրություն դարձնեք, մեզ մոտ գնաճը 2.6 տոկոս է, իսկ դուք ամեն ինչ պետք է համեմատության դաշտում նայեք: Տարածաշրջանի բոլոր երկրներում գնաճը տատանվում է 6.8-7.6 տոկոսի շրջանակներում, սակայն սա սփոփանք չէ, մենք նայում ենք իրավիճակին, ներկայացրել ենք ապագայի ծրագրեր, ապագային միտված բյուջե և պետք է կարողանանք այնպիսի քաղաքականություն տանել, որ առաջիկա տարիներին ունենանք թոշակների և աշխատավարձերի աճ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նա նաև հավելեց՝ եթե լսումների արդյունքում պարզվի, որ որոշ ապրանքներ արհեստականորեն են թանկացել, իրենք դրանից կանեն հետևություններ, իսկ մեղավորների առկայության դեպքում նրանք կպատժվեն:

Պատգամավորը վստահեցնում է, որ կառավարությունը տնտեսական ոլորտում բավականին ճկուն քաղաքականություն է վարում: «Մենք ունենք ներդաշնակ տնտեսական աճ: Ես կարծում եմ, որ այն քաղաքականությունը, որը որդեգրել է կառավարությունը, հաջողված է, և առաջիկա տարիներին մենք դրա արդյունքները կտեսնենք»,- եզրափակեց Բաղդասարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]