Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Միայն երկու պետությունների սկզբունքը թույլ կտա լուծել մերձավորարեւելյան հակամարտությունը. Մոգերինի

Միայն երկու պետությունների սկզբունքը թույլ կտա լուծել մերձավորարեւելյան հակամարտությունը. Մոգերինի
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքը թույլ կտա լուծել մերձավորարեւելյան հակամարտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 22-ին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ժամանելով ԵՄ-ի խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով նիստին, որը բացվում Է Բրյուսելում:

«Այո, Երուսաղեմի շուրջ իրադրությունը մնում Է բարդ: Եվրամիությունը շարունակում Է հավատալ, որ միայն Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքը թույլ կտա մերձավորարեւելյան հակամարտությունը լուծել ուղղակի բանակցությունների ճանապարհով: Մենք մեր ամերիկացի բարեկամների հետ կշարունակենք աշխատել այդ խնդրի շուրջ, մասնավորապես, Մերձավոր Արեւելքի խնդրով միջնորդների քառյակի շրջանակներում»,-նշել Է նա:

Մոգերինին հավելել Է, որ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները նաեւ հանդիպում կանցկացնեն Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ, որը հունվարի 21-ին Բրյուսել իր այցի նախաշեմին Եվրամիությանը կոչ Է արել ճանաչել Պաղեստինը ի պատասխան Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի որոշման, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]