Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հարյուր հազարավոր ամերիկուհիներ են մասնակցել կանանց երկրորդ երթին

Հարյուր հազարավոր ամերիկուհիներ են մասնակցել կանանց երկրորդ երթին
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուր հազարավոր կանայք են դուս եկել ԱՄՆ-ի քաղաքների փողոցներ՝ մասնակցելու կանանց երկրորդ երթին, որը կոչված Է քաղաքական գործիչների ու հասարակության ուշադրությունը գրավել անիրավահավասարության խնդիրների վրա: Ցույցի տեսագրությունը հրապարակել Է Ruptly-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

The Independent-ի տվյալներով, մասնավորապես Նյու Յորքում ակցիային մասնակցել Է շուրջ 100 հազար, Լոս Անջելեսում՝ 300 հազար մարդ: Երթի ընթացքում ցուցարարարների առջեւ ելույթ են ունեցել դերասանուհիներ Նատալի Փորթմանը, Սքառլեթ Յոհանսոնը եւ Եվա Լոնգորիան:

Նշվում Է, որ ցույցեր են անցկացվել նաեւ ԱՄՆ-ի սահմաններից դուրս, օրինակ, Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Գերմանիայում:

Ընդ որում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որի քաղաքականության դեմ են նաեւ բողոքում ակցիայի մասնակիցները, սարկազմով Է արտահայտվել երթի մասին: «Դուրս եկեք եւ փառաբանեք պատմական ուղենիշը եւ չտեսնված հաջողությունները տնտեսության մեջ: Կանանց գործազրկության ամենացածր մակարդակը 18 տարվա ընթացքում»,- գրել Է նա Twitter-ի իր օգտահաշվում:

Առաջին երթը տեղի Է ունեցել մեկ տարի առաջ եւ կապված Էր Թրամփի պաշտոնակալության արարողության հետ: Այն բողոքի մեկօրյա ամենախոշոր երթը դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ: Միայն երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում այն ժամանակ փողոցներ դուրս եկավ ավելի քան 500 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]