1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը

ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է 
Արփինե Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը երկրի 4-րդ  նախագահին կընտրի մարտի 2-ին, իսկ վարչապետին` մայիսի սկզբին: Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, իսկ վարչապետի թեկնածուների առաջադրումը` ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ 4-րդ նախագահի և նոր վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները: 

Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, իսկ մինչ այդ` փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, տեղի կունենա թեկնածուների առաջադրումը: «Նախագահի թեկնածուի առաջադրումը պետք է տեղի ունենա պատգամավորների ընդհանուր թվի ¼-ի կողմից: Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե այս փուլում էլ նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությունը»,- մանրամասնեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:


Այն պահից, երբ ընտրությունը տեղի կունենա որոշակի ժամանակահատված նորընտիր նախագահը չի ստանձնի իր լիազորությունները, որովհետև դեռ պետք է ավարտվեն գործող նախագահի լիազորությունները: Գործող նախագահի լիազորություններն ավարտվում են ապրիլի 9-ին: Ապրիլի 9-ին խորհրդարանի կողմից ընտրված 4-րդ նախագահը Ազգային ժողովի հատուկ նիստում կստանձնի լիազորությունները, և կդադարեն գործող նախագահի լիազորությունները: 

Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ նույն օրը տեղի կունենա վարչապետի և կառավարության հրաժարականը: Ըստ Սահմանադրության` արդեն ոչ թե պատգամավորների ¼-ը կամ մեկ այլ համամասնություն, այլ խորհրդարանական խմբակցությունները ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում կներկայացնեն վարչապետի թեկնածուների: Ազգային ժողովի հաջորդ նիստում` մայիսի առաջին շաբաթվա ընթացքում, տեղի կունենա վարչապետի ընտրությունը` ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արդեն հայտարարել է ՀՀ նախագահի պաշտոնում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասին: Հունվարի 19-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]