Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նադալը դժվարի մրցախաղից հետո դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ

Նադալը դժվարի մրցախաղից հետո դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մոտ 4 ժամ ձգված մրցախաղից հետո դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Նադալը մրցում էր Արգենտինան ներկայացնող Դիեգո Շվայցմանի հետ: 3 ժամ 51 րոպե ձգված խաղւմ Նադալը հաղթել է 6:3, 6:7, 6:3, 6:3 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից (Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի բաց առաջնություններ և Ուիմբլդոն) առաջինն է: Այն կեզրափակվի հունվարի 28-ին: «Australian Open»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 43 միլիոն ԱՄՆ դոլար: 2017 թվականին մրցաշարի տղամարդկանց մենախաղերի հաղթող դարձավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, իսկ կանանց մենախաղերում` Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]