Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիան կոչ է անում Սիրիայում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել

Ֆրանսիան կոչ է անում Սիրիայում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կոչ է անում Սիրիայում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել, հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։

«Ղուտա, Իդլիբ, Աֆրին. Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել»,- հունվարի 21-ին նա գրել է «Թվիթեր»-ի իր էջում՝ հավելելով, որ այդ թեմայով բանակցություններ է վարել Թուրքիայի իր գործընկերոջ հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ֆրանսիայի ԱԳ նախարարը մաև ընդգծել է կրակի դադարեցման և Սիրիայում մարդասիրիական հասանելիության ապահովման անհրաժեշտությունը։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինի շրջանում քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկզբի մասին։ Այդտեղ բնակվում է 1.5 մլն սիրիացի քուրդ։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայի ռազմա-օդային ուժերի ինքնաթիռները 153 թիրախ են խոցել Աֆրինում։ Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ օդից  ռմբակոծման հետևանքով Աֆրինում զոհվել է վեց խաղաղ բնակիչ և ԺԻՈՒ-ի երեք մարտիկ։ Թուրքիայի վարչապետը հաստատել է Աֆրինում երկրի ԶՈՒ ցամաքային գործողության սկիզբը։

Արևելյան Ղուտան և Իդլիբը ներառվել են ապաէսկալացման գոտիներում, որոնք, ըստ մայիսի 4-ի համաձայնության, ստեղծել են Սիրիայում զինադադարի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ ՄԱԿ-ի տվյալներով՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 10-ը Արևելյան Ղուտայում սպանվել է առնվազն 85 խաղաղ բնակիչ, ներառյալ 30 երեխա։ Իրադրությունն Իդլիբում ևս լուրջ անհանգստություն է առաջացնում, որտեղ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնի հայտարարության համաձայն,  տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք  լքել են իրենց տները կառավարական ուժերի և ծայրահեղական խմբավորումների «Հեյաթ Թահրիր աշ Շամ» միավորման միջև բախումների պատճառով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]