Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է Արցախի կոմունիստական կուսակցության 
առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին ցավակցական հեռագիր է հղել Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Արտեմի Մելքումյանի մահվան մասին:

Մեծ է Հրանտ Մելքումյանի ներդրումը մեր անկախ պետականության կայացման ու զորացման, Արցախում պառլամենտարիզմի եւ բազմակարծության զարգացման ու ամրապնդման գործում: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ նա իրեն դրսեւորել է որպես բանիմաց ու պարկեշտ անձնավորություն:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով»:

Հրանտ Մելքումյանը ծնվել է 1951թ. ապրիլի 4-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

1968-1974 թ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետում` ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ, 1986թ.՝ԽՄԿԿ Կենտկոմի բարձրագույն կուսակցական դպրոցում` քաղաքագետի մասնագիտություն:

Աշխատել է՝
1974-1975թթ. -Երևանի գեղարվեստական ժամացույցների գործարան` առաջին կարգի կոնստրուկտոր:
1975թ. -Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան, ապա` կոմերիտմիության ԼՂ մարզկոմ:
1977թ. - գյուտարարների և նորարարների ԼՂ մարզխորհրդի նախագահ:
1978թ. - Կոմերիտմիության մարզկոմի բյուրոյի անդամ և արտահաստիքային քարտուղար:
1980թ.ապրիլ- Կոմկուսի ԼՂ մարզկոմի արդյունաբերության բաժնի հրահանգիչ, Ստեփանակերտի քաղկոմի երկրորդ, ապա` առաջին քարտուղար:
1989թ. - Ընտրվել է ԼՂ Ազգային խորհրդի անդամ:
Աշխատել է Արցախ-Օնիքս միավորման գլխավոր ինժեներ, Շուշիի ռադիոգործարանի տնօրեն, Արցախի պետհամալսարանի դասախոս:
1996-1998թթ. -ԼՂՀ շինարարության նախարարություն:
1998-2002թթ. -ԼՂՀ կառավարության տարբեր բաժիններ:
2002-2008թթ. -ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար:
2008-2010թթ. -ԼՂՀ վարչապետի խորհրդական:
2010-2012թթ. -ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ:
2012-2015թթ. -ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2015թ. հուլիսի 4-ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ:

2017թ. սեպտեմբերի 25-ից ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալն էր:

Պարգևատրվել է Խորհրդային Միության մի շարք մեդալներով և ԼՂՀ Նախագահի կողմից Մխիթար Գոշ մեդալով:

ԼՂՀ նախագահի 2016թ. օգոստոսի 30-ի հրամանագրով պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]