1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին

Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» (ԺԻՈՒ) հունվարի 21-ին հայտարարել են, որ թուրք զինվորականներն ստիպված են եղել նահանջել Սիրայի Աֆրինի շրջան մուտքի փորձի ժամանակ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով  ԺԻՈՒ-ի ներկայացուցիչների հայտարարությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Աֆրինում ԺԻՈՒ-ի ներկայացուցիչ Բիրուսկա Հասաքի խոսքով՝ թուրքական ուժերը հետ են շպրտվել թեժ բախումներից հետո։ ԺԻՈՒ-ի մեկ այլ ներկայացուցիչ Նուրի Մահմուդին հայտարարել է, որ «Աֆրինի դեմ Թուրքիայի բոլոր ցամաքային ռազմական գրոհները հետ են մղվել, և նրանք (զինվորականները) ստիպված են եղել նահանջել»։

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Milliyet թերթը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է Աֆրինում երկրի ԶՈՒ ցամաքային գործողության սկիզբը։ Anadolu գործակալության տվյալներով՝ թուրք զինվորականները գործում են Սիրիայի կառավարությանն ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կազմավորումների հետ։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինի շրջանում քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկզբի մասին։ Այդտեղ բնակվում է 1.5 մլն սիրիացի քուրդ։ Գործողության առաջին օրը Թուրքիայի ռազմա-օդային ուժերի 72 ինքնաթիռ 108 թիրախ են խոցել Աֆրինի յոթ կետերում, ինչից հետո վերադարձել են ավիաբազա։ Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ օդից  ռմբակոծման հետևանքով Աֆրինում զոհվել է վեց խաղաղ բնակիչ և ԺԻՈՒ-ի երեք մարտիկ։

Լուսանկարը՝  AP Photo/Lefteris Pitarakis



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]