Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՌՕ-ն ձեռնամուխ է եղել ականաորոնողական ծառայության հաշվարկների պարապմունքներին

ՀՌՕ-ն ձեռնամուխ է եղել ականաորոնողական ծառայության հաշվարկների 
պարապմունքներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում, «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են ականաորոնողական ծառայության հաշվարկների հրահանգչական-մեթոդական պարապմունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկաղցրին ՀՌՕ մամուլի ծառայությունից, պարապմունքների ընթացքում նորակոչիկ զինծառայողները յուրացնում են պաշտպանության նոր «Դուբլոն» միջոցի, ԻՊԼ-Մ և «Կորշուն» ական որոնող սարքերի կիրառման հմտությունները։

Գործնական պարապմունքների ժամանակ «Ռատնիկ» ժամանակակից հանդերձանքով  ռազմական ճարտարագետներն ական որոնող շների հետ  կատարելագործում են պայթյունավտանգ առարկաների որոնման  և վնասազերծման հմտությունները՝ կիրառելով  ինժեներական հետախուզման ժամանակակից միջոցներ։

1,5-ից 2,5 հազար մետր բարձրության վրա «էքստրեմալ» կլիմայական պայմաններին և գործողություններին հարմարվելու համար զինծառայողների և նրանց շների սննդակարգ են ներառվել կալորիաներով, վիտամիններով և միկրոտարրերով հարստացված մթերքներ։  

Պարապմունքներին ներգրավված է ավելի քան 100 զինծառայող՝ շներով, որոնք սովորել են որոշել պայթուցիկ նյութերը, և ավելի քան 10 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ նաև հետախուզման, կապի և անօդաչու ավիացիայի ժամանակակից համալիրներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]