Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է համահայկական օրակարգին առնչվող հարցեր

Էդվարդ Նալբանդյանը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է համահայկական օրակարգին 
առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ ավանդը` հայ ժողովրդի հոգևոր, կրթական, մշակութային կյանքի զարգացման, հայապահպանության գործում:

Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՀԲԸՄ գործունեության բարձր գնահատականի համար, վստահեցրել է, որ ՀԲԸՄ-ն շարունակելու է իր ազգանվեր և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղված գործունեությունը։

Հանդիպմանը քննարկվել են ՀԲԸՄ ընթացիկ և հեռանկարային ծրագրերը։

Էդվարդ Նալբանդյանն ու Պերճ Սեդրակյանն անդրադարձել են համահայկական օրակարգի հարցերին։

Հանդիպմանը ներկա է եղել ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]