Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արտակարգ դրության պատճառով բրիտանացի զբոսաշրջիկներին Ճամայկայում զգուշացրել են դուրս չգալ հյուրանոցներից

Արտակարգ դրության պատճառով բրիտանացի զբոսաշրջիկներին Ճամայկայում 
զգուշացրել են դուրս չգալ հյուրանոցներից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի զբոսաշրջիկներին Ճամայկայում զգուշացրել են մնալ իրենց հյուրանոցների տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ճամայկայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել փողոցներից մեկում կրակոցների մի շարք դեպքերից հետո: Արտաքին գործերի նախարարությունը բրիտանացի զբոսաշրջիկներին զգուշացրել է մնալ իրենց հյուրանոցների տարածքներում, քանի որ խոշոր ռազմական գործողություններ են տեղի ունենում:

Զբոսաշրջիկներին զգուշացրել են հետևել տեղի խորհուրդներին, ինչպես նաև որոշ վայրերում սահմանափակումներին և, մասնավորապես ուշադիր լինել գիշերը ճանապարհորդելու ժամանակ:

Երկրի վարչապետ Էնդրյու Հոլնեսն ասել է, որ արտակարգ դրությունն անհրաժեշտություն է հանրության անվտանգությունն այդ տարածքում վերականգնելու համար: Երկրի պաշտպանության ղեկավարի խոսքով՝ ուժերը թիրախավորել են խմբավորումներին՝ հատկապես կենտրոնանալով նրանց վրա, ովքեր պատասխանատու են սպանությունների, զենքի և զինամթերքի շորթման համար: Նա նաև խնդրել է բնակիչներին համագործակցել զորքերի հետ:

Երկրի ճամփորդական անկախ թերթի խմբագիրն ասել է, որ հանցագործությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են, իրավիճակը՝ լարվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]