Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մակրոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կարող է Brexit-ի հետ կապված հասնել առևտրային հատուկ ռեժիմների

Մակրոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կարող է Brexit-ի հետ կապված հասնել 
առևտրային հատուկ ռեժիմների

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան կարող է Brexit-ի հետ կապված հասնել առևտրային հատուկ ռեժիմների ստորագրման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին BBC-ին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Պատասխանելով հարցին՝ կարող է արդյոք Մեծ Բրիտանիան Brexit-ի մասով հատուկ պայմանագրի հույս ունենալ, Ֆրանսիայի առաջնորդն ընդգծել է. «Այո, բայց այդ հատուկ ճանապարհը պետք է համապատասխանի միասնական շուկայի պահպանմանը և մեր համատեղ շահերին»:

Մակրոնը նաև նշել է, որ եվրոպական միասնական շուկա Լոնդոնի մուտքը «ներդրում կպահանջի Եվրամիության բյուջեում», ինչպես նաև ԵՄ-ի 4 ազատությունների ընդունման, այդ թվում՝ քաղաքացիների ազատ տեղաշարժին, ինչին դեմ է մեծ Բրիտանիան:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]