Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ հանգանակության նախաձեռնող Թագուհի Օհանյանը եւ անձամբ Ալբերտը Դալլաքյանը շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր կատարել են նվիրատվություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքի արդյունքում անհրաժեշտ գումարը՝ 49 հազար 50 դոլարը հավաքվել է:

Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը միացել էր Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար կազմակերպված դրամահավաքին` բոլորին կոչ անելով հնարավորության դեպքում միանալ: Վիգեն Սարգսյանն ընդգծել էր, որ Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել Ալբերտ Դալլաքյանի և բոլոր մյուս հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին:

«Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի (45.000 դոլար) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանալ այս դրամահավաքին և օր առաջ օգնել Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ պաշտպանության նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]