Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թայլանդի ոստիկանությունը ձերբակալել է Ասիայում կենդանիների անօրինական առևտրի ամենամեծ ցանցի ղեկավարին

Թայլանդի ոստիկանությունը ձերբակալել է Ասիայում կենդանիների անօրինական 
առևտրի ամենամեծ ցանցի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայլանդի ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով ենթադրվում է, որ Ասիայի կենդանիների անօրինական առևտրի ամենամեծ ցանցի ղեկավարն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Վիետնամական ծագումով 40-ամյա այդ տղամարդը ձերբակալվել է Լաոսի սահմանին գտնվող մի քաղաքում: Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման մաքսանենգ ճանապարհով երկրից փղոսկր և ռնգեղջյուրի եղջյուր դուրս հանելու համար: Նա ձերբակալվել է հունվարի 19-ին, երբ փորձել է մաքսանենգ ճանապարհով Աֆրիկայից Թայլանդ տանել 14 ռնգեղջյուրի եղջյուր, որն արժի մոտ 700 000 ֆունտ:

Կենդանիների թրաֆիքինգը սև շուկայում եկամտաբեր առևտուր է: BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ չնայած Թայլանդի իշխանությունների վերջին այս հաջողությանը, այնուամենայնիվ, նրանք ի վիճակի չեն կոտրել մեծ և հզոր թրաֆիքինգի ցանցերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am