Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջոկովիչը դուրս եկավ հաջորդ փուլ, դել Պոտրոն` ոչ. Australian Open

Ջոկովիչը դուրս եկավ հաջորդ փուլ, դել Պոտրոն` ոչ. Australian Open

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ շրջան, իսկ Արգենտինան ներկայացնող Խուան Մարտին դել Պոտրոն` ոչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում Նովակ Ջոկովիչի մրցակիցը իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինոլասն էր: 2 ժամ 21 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը առավելության հասավ 6:2, 6:3, 6:3 հաշվով:

Տղամարդկանց մենախաղում արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի մրցակից չեխ Թոմաշ Բերդիխն էր: 2 ժամ 16 րոպե խաղալուց հետո Բերդիխը հաղթել է 6:3, 6:3, 6:2 հաշվով:

Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից (Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի բաց առաջնություններ և Ուիմբլդոն) առաջինն է: Այն կեզրափակվի հունվարի 28-ին: «Australian Open»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 43 միլիոն ԱՄՆ դոլար: 2017 թվականին մրցաշարի տղամարդկանց մենախաղերի հաղթող դարձավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, իսկ կանանց մենախաղերում` Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]