1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սերբիայի նախագահը սկսել է այցը Կոսովո

Սերբիայի նախագահը սկսել է այցը Կոսովո

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժամանել է Կոսովո և արդեն իսկ այցելել Բանսկա վանական համալիր, որը տեղակայված է ինքնավարության հյուսիսում գտնվող նույնանուն քաղաքում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, ավելացնելով, որ վանական համալիրի մոտ են ժամանել Բանսկայում ապրող 500 սերբեր: Նրանցից ոմանք հանդիպմանն իրենց հետ բերել են Սերբիայի և Տրեպչեի դրոշները, որի պատկանելությունը վիճարկում են պաշտոնական Բելգրադն ու Տիրանան:

Բանսկա վանական համալիրը Կոսովոյի ամենահին համալիրներից մեկն է: Այն կառուցվել է 14-րդ դարում:

Վուչիչի՝ Կոսովո այցի կապակցությամբ ձեռնարկվել են անվտանգության մեծածավալ միջոցառումներ: Սադրանքների փորձեր դեռևս չեն գրանցվել:

Վուչիչը նախագահի պաշտոնում առաջին անգամ է ժամանում Կոսովո: Ավելի վաղ, նա այցելել է այստեղ որպես վարչապետ: Վուչիչի այցը Կոսովո տեղի է ունենում Կոսովսկա-Միտրովիցեյում Կոսովոյի սերբերի քաղաքական առաջնորդ Օլիվեր Իվանովիչի սպանության ֆոնին. դեպքը տեղի է ունեցել հունվարի 16-ին: Սպասվում է, որ Սերբիայի առաջնորդը կայցելի Կոսովսկա-Միտրովիցե, որտեղ ծաղիկներ կդնի Իվանովիչի սպանության վայրում և կհանդիպի քաղաքի բնակիչներին: Նաև Վուչիչը մտադիր է այցելել Լապպե-Սելո գյուղ, որը Կոսովոյի կենտրոնում սերբական անկլավն է:         


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]