Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Բրազիլիայի հսկայական աղբանոցը վեց տասնամյակ գործելուց հետո փակվում է


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Ամերիկայի ամենամեծ աղբանոցը Բրազիլիայում փակվում և փոխարինվում է երկրի մայրաքաղաքից բավականին հեռու գտնվող մեկ այլ աղբանոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Երկրի մայաքաղաքում մշակվել է ավելի քան 1000 տոննա աղբ ամեն օր: Տարածաշրջանի կառավարիչ Ռոդրիգո Ռոլեմբերգը ասել է, որ աղբահանները կվճարվեն վերամշակման կենտրոնում ավելի մաքուր պայմաններում աշխատելու համար:

«Մենք չենք կարող հանդուրժել այս բաց վերքը մեր երկրի մայաքաղաքում, դա աղբավայր է, որտեղ մարդիկ իրենց կյանքը ռիսկի է ենթարկում՝ փնտրելով ապրելու միջոց անհայտ ձևով»,-ասել է նա նոր քաղաքի կենտրոնից բավականին հեռու գտնվող աղբավայրի բացմանը:

Որոշ աղբահաններ պայմանագիր են կնքել նոր հաստատությունում աշխատելու համար, սակայն որոշները մտահոգված են, որ տեղափոխվելով ավելի քիչ գումար կվաստակեն: «Ռոլերմբերգը չի առաջարկել իրական այլընտրանք: Մենք չենք կարող գոյատևել այդ վճարով»,- «Ռոյթերս» լրատվական գործակալության թղթակցին այս մասին է ասել աշխատողներից մեկը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ