Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Ազնավուրը հայտարարել է, որ Ջոնի Հալիդեյի մահը սգացել է «հայկական ձևով»


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրն անդրադարձել է ֆրանսիական ռոքի աստղերից Ջոնի Հալիդեյի մահվանը և նշել, որ դա իրեն շատ է վշտացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ազնավուրը նշել է Thé ou Café հեռուստատեսային հաղորդման ժամանակ:

Հալիդեյը մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 7-ին՝ իր հետևում թողնելով միլիոնավոր երկրպագուների և սգացող ընկերների:

«Ես դեռևս շատ մեծ ցավ եմ զգում, երբ կրկին տեսնում եմ նրան: Բայց ես ի տարբերությունների մյուսների՝ այլ որոշում կայացրեցի: Ես տեսա շատ մարդկանց, ովքեր ասում էին, որ նրանք ընկերներ են: Ես արդեն զգացել եմ դա Էդիթ Պիաֆի հետ: Ես որոշեցի սգալ հայկական ձևով: Երբ մենք կորցնում ենք մեր սիրելիին՝ մենք սգում ենք 40 օր և ես սգում էի»,- ընդգծել է 93-ամյա շանսոնյեն:       




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ