Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը կպահպանվի

Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, արևային եղանակը 
կպահպանվի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, հունվարի 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավային՝ 3-8մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Առաջիկա օրերին առավել տաք եղանակ է սպասվում Սյունիքում և Տավուշում: Օդի ջերմաստիճանը կտատանվի +15…+17-ի սահմաններում, Տավուշում` +10…+15-ի սահմաններում:

Երևան քաղաքում հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Առաջիկա հինգ օրերին մայրաքաղաքում ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +7…+12-ի սահմաններում: Գիշերվա ջերմաստիճանը կտատանվի -2…+2-ի սահմաններում: Միայն հունվարի 25-ին գիշերը ջերմաստիճանը կլինի +1…+3:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]