Լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը և Աշոտ Կարապետյանը գրեթե ապահովել են Հայաստանի հերթական օլիմպիական քվոտան
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնադահուկասպորտի Հայաստանի հավաքականի անդամներ Հարություն Հարությունյանը և Աշոտ Կարապետյանը գրեթե ապահովել են Հայաստանի հերթական օլիմպիական ուղեգիրը:
«Ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ մեր մարզիկներ վերջին վարկանիշային մեկնարկներն են ունենում: Մեր երիտասարդ մարզիկներից մեկը` Հարություն Հարությունյանը Ծաղկաձորից, Իրանում կայացած վարկանիշային մրցաշարում (հսկա ոլորավայրէջք) գրավել է երրորդ տեղը: Հարությունյանը այս հաջողությունը ևս մեկ քայլ առաջ է դեպի քվոտա: Ծաղկաձորը ներկայացնող մեր մարզիկներից օլիմպիական քվոտային շատ մոտ է նաև Աշոտ Կարապետյանը, ով նույնպես մասնակցում է վարկանիշային մրցաշարին»-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Մինչ այս Հայաստանը ոչ պաշտոնապես ունի ևս երկու քվոտա դահուկասպորտից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում