Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը և Աշոտ Կարապետյանը գրեթե ապահովել են Հայաստանի հերթական օլիմպիական քվոտան

Լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը և Աշոտ Կարապետյանը գրեթե ապահովել են Հայաստանի 
հերթական օլիմպիական քվոտան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնադահուկասպորտի Հայաստանի հավաքականի անդամներ Հարություն Հարությունյանը և Աշոտ Կարապետյանը գրեթե ապահովել են Հայաստանի հերթական օլիմպիական ուղեգիրը:

«Ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ մեր մարզիկներ վերջին վարկանիշային մեկնարկներն են ունենում: Մեր երիտասարդ մարզիկներից մեկը` Հարություն Հարությունյանը Ծաղկաձորից, Իրանում կայացած վարկանիշային մրցաշարում (հսկա ոլորավայրէջք) գրավել է երրորդ տեղը: Հարությունյանը այս հաջողությունը ևս մեկ քայլ առաջ է դեպի քվոտա: Ծաղկաձորը ներկայացնող մեր մարզիկներից օլիմպիական քվոտային շատ մոտ է նաև Աշոտ Կարապետյանը, ով նույնպես մասնակցում է վարկանիշային մրցաշարին»-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Մինչ այս Հայաստանը ոչ պաշտոնապես ունի ևս երկու քվոտա դահուկասպորտից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]