Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մխիթարյանը բուժզննում կանցնի Լոնդոնում հանգստյան օրերին. Independent

Մխիթարյանը բուժզննում կանցնի Լոնդոնում հանգստյան օրերին. Independent

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` The Independent-ը գրում է, որ այս հանգստյան օրերին Հայաստանի ազգային թիմի ավագը բուժզննում կանցնի Լոնդոնում` «Արսենալ»-ում,  իսկ Չիլիի ազգային թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]