Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Օբամայի գլխավոր խորհրդականները ներողություն են խնդրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար

Օբամայի գլխավոր խորհրդականները ներողություն են խնդրել Հայոց 
ցեղասպանությունը չճանաչելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականներ Բեն Ռոդսը և Սամանթա Փաուերը ներողություն են խնդրել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ցեղասպանությունը չճանաչելու համար, ինչը կարող էր վնասել ամերիկա-թուրքական հարաբերություններին: «Դա սխալ էր: Մենք պետք է ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռոդսի խոսքն է մեջբերել Politico-ն:

«Ես ներողություն եմ խնդրում: Ցավում եմ, որ մենք հիասթափեցրինք ամերիկահայերին»,- հավելել է ՄԱԿ-ում Օբամայի օրոք դեսպան եղած Սամանթա Փաուերը:

Օբամայի օգնականներն իրենց ափսոսանքն են հայտնել օրերս՝ պատասխանելով համացանցային հաղորդումներից մեկի ժամանակ հանդիսատեսի հարցին:

Politico-ն ընդգծել է, որ նրանց հայտարարություններն անսովոր կերպով անկեղծ են եղել՝ հաշվի առնելով տարիներ շարունակ ԱՄՆ նախագահներին տանջող հարցի զգայունությունը:

«Ամեն տարի մի պատճառ էր լինում: Թուրքիան կարևոր նշանակություն էր ունենում մեր ուշադրության տակ գտնվող որևէ հարցում, կամ Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների միջև երկխոսություն էր ընթանում անցյալի վերաբերյալ: Կարծում եմ՝ այս ամենի դասն այն էր, որ պետք է դա անել առաջին տարում, եթե չարեցիր՝ ամեն տարի է՛լ ավելի է բարդանալու»,- նկատել է Ռոդսը:

Փաուերը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայոց ցեղասպանության ճանաչումը հետաձգելու հարցում շահագրգռված այլ անձինք կարողացել են «խաղացնել» ամերիկյան վարչակազմին: Էրդողանը, հասկանալով ամերիկյան քաղաքական տրամադրությունները, այնպես էր կարողանում անել, որ եթե Օբաման «ցեղասպանություն» բառն արտասանի, նա իր այդ քայլով կկանգնեցնի Թուրքիայի և Հայաստանի միջև մերձեցման շարունակական փորձերը:

Նրա խոսքով՝ Օբաման միշտ մտածում էր, որ կարող է կատարել իր նախընտրական խոստումը և իրեն լավ զգալ ամերիկահայերի առաջ, «բայց հետո՞, արդյոք դա չէր խոչընդոտի դիվանագիտական երկխոսությանը, որը գուցե ավելի խոստումնալից լիներ»: «Ես կարծում եմ՝ նա իսկապես հավատում էր, որ դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, որովհետև դա էին նրան ասում տարածաշրջանն ուսումնասիրող և այն իմացող մարդիկ»,- հավելել է նա:

Politico-ն ընդգծել է, որ ամերիկահայերը խիստ հիասթափվել են Օբամայի կողմից իր նախընտրական խոստումը չկատարելու  պատճառով: Ռոդսի ու Փաուերի խոսքերը բավական չեն համայնքի առաջնորդներին հանգստացնելու համար, որոնք կարծում են, որ դա չափազանց քիչ է և չափազանց ուշ է դրա համար:

«Սա այն հարցն է, որը պետք է ուղղել պաշտոնավարման ժամանակ»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը և հավելել, որ այլ մարդ կա, ում խոսքերը համայնքը կցանկանար լսել:

«Օբաման պետք է բացատրի, թե ինչու չկատարեց իր խոստումը: Եվ ես կարծում եմ՝ նա պետք է մեզնից ներողություն խնդրի, նա պետք է ներողություն խնդրի ամերիկացիներից»,- ասել է Համբարյանը:

Իր հերթին Փաուերն ընդգծել է. «Ուղղակի պետք է ասել ճշմարտությունը, երկարաժամկետ հատվածում դա անվտանգ է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]