Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը դուրս եկավ գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը դուրս եկավ գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր պարային զույգերը հանդես եկան կարճ ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Քսաներեք երկրի 30 զույգերի պայքարում Հայաստանը ներկայացրեց Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ զույգը:

Գեղասահորդները 51.77 միավորով զբաղեցրին 20-րդ տեղը եւ անցան որակավորման փուլը: Եզրափակիչ անցել է 20 զույգ:

Ուժեղագույն պարային զույգերի եռյակում են՝ Գաբրիելա Պապադակիս/Գիյոմ Սիզերոն (Ֆրանսիա, 81.29), Ալեքսանդրա Ստեպանովա/Իվան Բուկին (ՌԴ, 75.38), Աննա Կապելլինի/Լուկա Լանոտե (Իտալիա, 74.76): Հունվարի 20-ին գեղասահորդները հանդես կգան ազատ ծրագրով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]