Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում ամուսնությունների թիվն աճել է

Արցախում ամուսնությունների թիվն աճել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախում 2017 թվականին գրանցվել է 961 ամուսնություն՝ նախորդ տարվա 934-ի փոխարեն: Այս մասին տեղեկացրին ԱՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից` հավելելով, որ ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը կազմում է 28, իսկ կանանցը՝ 23:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2017 թվականին Արցախում կատարվել է  ամուսնալուծության 227 գրանցում՝ նախորդ տարվա 168-ի փոխարեն: Ամուսնալուծվողների միջին տարիքը կազմում է 33: Ամուսնալուծության գրանցման համար ավելի հաճախ դիմում են կանայք: Ամուսնալուծվող քաղաքացիներից 153 զույգ ունի անչափահաս երեխա:

2017 թվականին ԱՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է օտարերկրյա քաղաքացիների ամուսնության գրանցման թույլտվության 23 նյութ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]