Արցախում ամուսնությունների թիվն աճել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախում 2017 թվականին գրանցվել է 961 ամուսնություն՝ նախորդ տարվա 934-ի փոխարեն: Այս մասին տեղեկացրին ԱՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից` հավելելով, որ ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը կազմում է 28, իսկ կանանցը՝ 23:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2017 թվականին Արցախում կատարվել է ամուսնալուծության 227 գրանցում՝ նախորդ տարվա 168-ի փոխարեն: Ամուսնալուծվողների միջին տարիքը կազմում է 33: Ամուսնալուծության գրանցման համար ավելի հաճախ դիմում են կանայք: Ամուսնալուծվող քաղաքացիներից 153 զույգ ունի անչափահաս երեխա:
2017 թվականին ԱՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է օտարերկրյա քաղաքացիների ամուսնության գրանցման թույլտվության 23 նյութ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում