Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

ԱՀ ԿԳՍ նախարարությունը և Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հուշագիր են կնքել


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հունվարի 19-ին կնքել են համագործակցության հուշագիր:

Համագործակցության հուշագիրն ստորագրել են ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ հուշագրի ստորագրումն ամրագրում է այն փաստացի համագործակցությունը, որն առկա է միության և ԿԳՍ նախարարության միջև:

««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրն Արցախի կրթության համակարգում սկիզբ էր դրվել դեռևս 2015 թվականից: Իսկ այս հուշագրով մենք ամրագրում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու մեր համագործակցությունը: Լինելու ենք հետևողական՝ կյանքի կոչելու համար այդ ծրագիրը՝ օգտագործելով մեր ողջ ներուժն ու հնարավորությունները: Դժվար է պատկերացնել որևէ երկրի զարգացում առանց տեխնոլոգիական առաջընթացի: Շատ կարևոր է, որ այդ կրթության հիմքն ամրապնդվում է դպրոցներում՝ նման լաբորատորիաների ներդրմամբ: Այս լաբորատորիաների միջոցով մենք մեր երկրում պիտի նախնական ինժեներական կրթություն ապահովվենք»,- նշել է Նարինե Աղաբալյանը:

ԿԳՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ «Բեյզ Մեթըլս» ընկերության աջակցությամբ, Մարտակերտի շրջանի Մատաղիսի դպրոցն առաջիկայում կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ իր խոսքում նշել է, որ «Արմաթ» լաբորատորիաները տեխնոլոգիական առաջընթացին նպաստող կրթական ծրագրերից լավագույնն են, ուր երեխաները կարող են սովորել ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն, ինչպես նաև տիրապետեն տարատեսակ այլ կարողությունների, ազգային ու մշակութային արժեքների:

««Արմաթ»-ում նաև երեխաները սովորում են աշխատանքներ կատարել թիմային եղանակով,- ասել է Կարեն Վարդանյանը և ավելացրել,- ամառվա ընթացքում էլ մենք կազմակերպում ենք ճամբարներ, որոնց մասնակցում են ՀՀ-ում և ԱՀ-ում գործող «Արմաթ» լաբորատորիաներ հաճախող երեխաները. այնտեղ նրանք սովորում են ազգային երգ ու պար, խորանում հայրենաճանաչողության մեջ»:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ