1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կանադան և ԱՄՆ-ն Աֆղան Մուխտարլըի ազատ արձակման պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը

Կանադան և ԱՄՆ-ն Աֆղան Մուխտարլըի ազատ արձակման պահանջով դիմել են 
Ադրբեջանի կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան և ԱՄՆ-ն Ադրբեջանում ձերբակալված և 6 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըին ազատ արձակելու պահանջով դիմել են Ադրբեջանի կառավարությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Հաշվի առնելով խոսքի ազատությունը հարգելու վերաբերյալ ԵԱՀԿ և միջազգային փոխադարձ պարտավորությունները՝ Կանադան և ԱՄՆ-ն մտահոգություն են հայտնում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըին հունվարի 12-ին կայացված դատական վճռով 6 տարվա ազատազրկման ենթարկելու հետ կապված»,- նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան, ԵԱՀԿ-ում Կանադայի ներկայացուցչական պատվիրակության և ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության կողմից ներկայացված համատեղ զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ միջազգային  լայն շրջանակները մայիսի 29-ին Վրաստանում առևանգված և հետո Ադրբեջանում մագսանենգության մեջ մեղադրվող Աֆղան Մուխտարլըի ձերբակալությունը համարում են քաղաքական մոտիվներով կատարված ձերբակալություն:

 «Կանադան և ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությունից պահանջում են ազատ արձակել Աֆղան Մուխտարլըին և իրենց հիմնարար ազատությունները իրացնելու համար ձերբակալված Ադրբեջանի մյուս քաղաքացիներին: Մենք շարունակում ենք սերտորեն վերահսկել Մուխտարլըի առևանգման հետ կապված՝ Վրաստանի կողմից իրականացվող հետաքննությունը և մեր վրացի գործընկերներից պահանջել ենք նոր տեղեկություններ հաղորդել գործի վերաբերյալ»,- նշված  է զեկույցում:

Լրագրող Աֆղան Մուխթարլըն հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում, ինչի կապակցությամբ նրա ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա կապ էր հաստատել իր փաստաբան Էլչին Սադիգովի հետ՝ տեղեկացնելով վերջինիս, որ իրեն տեղափոխել են Բաքու: Լրագրողին առաջադրվել էր մեղադրանք՝ սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ:

Աֆղան Մուխտարլըի ձերբակալությունը, որպես քաղաքական ձերբակալություն են բնութագրել բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և պահանջել ազատ արձակել լրագրողին, սակայն ալիևյան ռեժիմը, ով ամեն գնով սաստում է խոսքի ազատությունը հրաժարվում է հարգել մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորություններն ու շարունակում է անօրինական ձերբակալությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]