Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու հավանականությունը

Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Մխիթարյանի «Արսենալ» տեղափոխվելու 
հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Արսենալ» տեղափոխվելու լուրերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sky Sports-ը, Մոուրինյոն նշել է, որ Մխիթարյանի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի փոխանակման գործարքից դեռևս նորություն չկա: «Կարծում եմ` բոլորն արդեն գիտեն այդ գործարքի մանրամասները, հատկապես «Արսենալ»-ի մարզչի այդքան բացահայտ խոսքերից հետո: Այս պահին Մխիթարյանը մեր ֆուտբոլիստն է, իսկ Սանչեսը` «Արսենալի»-ի: Չեմ ցանկանում այդ մասին շատ մտածել, որովհետև պետք է կենտրոնանամ վաղվա խաղի վրա»,- «Բարնլի»-ի դեմ կայանալիք խաղի նախաղաղային մամուլի ասուլի ընթացքում ասել է պորտուգալացի մասնագետը: :

Նա ընդգծել է, որ ինքը բանակցություններին չի մասնակցում, պարզապես սպասում է նորությունների: Միևնույն ժամանակ, Մոուրինյոն հայտնել է, որ «Բարնլի»-ի դեմ խաղին Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի:

Մոուրինյոն հրաժարվել է նաև խոսել Ալեքսիս Սանչեսի մասին` շեշտելով, որ այդ մասին կխոսի, երբ Սանչեսը դառնա «Արսենալ»-ի ֆուտբոլիստ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]