Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել

Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարարը 
Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հունվարի 19-ին հանդիպել է Դանիայի արդյունաբերության, բիզնեսի ու ֆինանսական հարցերի նախարար Բրայան Միկելսենի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման սկզբում նախարար Միկելսենը նշեց, որ ողջունելի է Հայաստանի հետաքրքրվածությունը հայ-դանիական առևտրատնտեսական կապերի զարգացման համար ուղիներ փնտրելու և հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու գործում: Նա նաև նշեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ևս կնպաստի առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը:

Դեսպան Արզումանյանը խոսեց Հայաստանի այն ոլորտների մասին, որտեղ համագործակցությունը և դանիական ներդրումները կարող են շահեկան լինել` մասնավորապես, ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտները, Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներդրումային հնարավորությունները: Այդ համատեքստում կարևորվեց փոխայցելությունների իրականացումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ սեմինարների և բիզնես ֆորումների կազմակերպումը:

Նախարար Բրայան Միկելսենը համաձայնեց, որ այցերն ու տեղում ոլորտների պատասխանատուների հետ հանդիպումներն ու քննարկումները կարող են նպաստել արդյունավետ փոխգործակցությանը, և առաջիկայում Հայաստան այցելության հետաքրքրություն ու պատրաստակամություն հայտնեց` կոնկրետ ոլորտների ներկայացուցիչներին հանդիպելու և ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով: 

Կողմերը պայմանավորվեցին աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]