1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատգամավորի կարծիքով` գնաճին զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել նաև հանրության զբաղվածության մակարդակը

Պատգամավորի կարծիքով` գնաճին զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել նաև 
հանրության զբաղվածության մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնաճը մեղմելու համար անհրաժեշտ է բարձրացնել հանրության զբաղվածության  մակարդակը, բնական և ֆինանսական ռեսուրսներն օգտագործել ավելի ռացիոնալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Գնաճը պայմանավորած է հիմնականում նոր հարկային օրենսգրքով և ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ: Գնաճը ցուցիչ է, որ երկիրը զարգանում է»,-ասաց Բոստանջյանը:

Հասարակության պահանջարկն ավելի մեծ տեմպեր ունի, քան առաջարկը: Այս պարագայում էլ առաջանում է գնաճ: Պատգամավորի կարծիքով`սակայն մի շարք երկրներում գնաճով պայմանավորված խնդիրներ չեն առաջանում, քանի որ եկամուտներն աճի ավելի մեծ տեմպեր ունեն:

«Գնաճին  զուգահեռ  պետք է հանրության զբաղվածության  մակարդակը բարձրացնել, մեր բնական և ֆինանսական ռեսուրսներն օգտագործել ավելի ռացիոնալ: Ընդերքը եզակի հարստություն է Հայաստանի համար: Ջրային և հողային ռեսուրսները ևս շատ կարևոր են»,-եզրափակեց Բոստանջյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]