Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Ելք»-ը երթ անցկացրեց գնաճի դեմ

«Ելք»-ը երթ անցկացրեց գնաճի դեմ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթանում է «Ելք» խմբակցության երթը գնաճի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Շառլ Ազնավուրի հրապարակում խմբակցության երեք պատգամավորներ` Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդես եկան ելույթներով: Նրանք նշեցին, որ իրենց երթն ուղղված է թանկացումների դեմ ու պահանջում են հարկերի ու ապրանքների գների իջեցում: Այդ իսկ պատճառով երթի մասնակիցներին առաջարկեցին վանկարկել «իջեցում»: «Մեր պահանջը նվազագույնը նախկին ակցիզային հարկին ու եկամտահարկին վերադառնալն է»,-ասաց Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ բենզինի, սեղմված գազի, դիզվառելիքի թանկացումը անդրադառնալու է այլ ոլորտներում գնային քաղաքականության վրա:

Երթի մասնակիցները Աբովյան փողոցով շարժվել են Հանրապետության հրապարակ, Ամիրյանով` Մաշտոցի պողոտա, որտեղից նախատեսվում է վերադառնալ երթի սկզբնակետ Շառլ Ազնավուրի հրապարակ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: ՏՄՊՊՀ մոնիտորինգի համաձայն ընթացիկ տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով: 

Հունվարի 23-ին Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ: Լսումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով նախաձեռնել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]