1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ելք»-ն Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ իր դիրքորոշումը կձևավորի քննարկումից հետո

«Ելք»-ն Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ իր դիրքորոշումը կձևավորի 
քննարկումից հետո

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ձեռնպահ է մնում ՀՀ նախագահի պաշտոնի համար Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուի՝ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի առաջադրման վերաբերյալ կարծիք հայտնելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ այսօր նախատեսում են հավաքվել «Ելք» դաշինքով, քննարկել ու ձևավորել իրենց դիրքորոշումը: «Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք ուզում եք, որպեսզի ես այդ առաջադրման մասին կոնկրետ տեսակետ հայտնեմ, բայց ես չեմ կարող դա անել «Ելք»-ի անունից»,-ասաց Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ նախագահի իր թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, որին «Ելք»-ը ցանկանում էր առաջադրել, բայց չկարողացավ Սահմանադրությամբ սահմանված անհրաժեշտ քանակով խորհրդարանական մանդատներ չունենալու պատճառով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրում է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]