Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայի 2018 թվականի ռազմական բյուջեն կկազմի 34,2 մլրդ եվրո

Ֆրանսիայի 2018 թվականի ռազմական բյուջեն կկազմի 34,2 մլրդ եվրո
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի 2018 թվականի ռազմական բյուջեն կկազմի 34,2 մլրդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Տուլոնում հանդես գալով երկրի զինված ուժերին հղված ուղերձով: Նա ելույթ Է ունեցել Mistral դասի Dixmude ունիվերսալ դեսանտային նավի վրա:

«Մենք երկրի պատմության մեջ չտեսնված ջանքեր ենք գործադրում, որպեսզի մինչեւ 2025 թվականը հասնենք ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով զինված ուժերի ֆինանսավորման մակարդակին: Այդ կապակցությամբ 2018 թվականի ռազմական բյուջեն կավելացվի 1,8 մլրդ եվրոյով եւ կհասցվի 34,2 մլրդ եվրոյի»,-հայտարարել Է նախագահը, որը Ֆրանսիայի զինուժերի գերագույն գլխավոր հրամանատարն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]